2 օգոստոսի 2010 - 13:25 AMT
ԱՄՆ-ն ցանկանում է ռադիոլոկացիոն կայան տեղակայել Թուրքիայում կամ Բուլղարիայում

ԱՄՆ-ն կարող է պայմանագիր կնքել Հարավային Եվրոպայի երկրներից մեկի հետ` ՀՕՊ համակարգի շրջանակներում ռադիոլոկացիոն կայանի տեղակայման վերաբերյալ, որն ուղղված կլինի Իրանի կողմից պոտենցիալ սպառնալիքից պաշտպանվելուն: Ինչպես գրում է Washington Post-ը, այդ պետություններից մեկւը կարող է լինել Թուրքիան կամ Բուլղարիան: Ըստ թերթի, ՌԼԿ-ն կսկսի գործել հաջորդ տարի:

Միևնույն ժամանակ, Պենտագոնը ՀՕՊ-ի ոլորտում համագործակցում է Իսրայելի և Պարսից ծովում իր դաշնակիցների հետ: 2008-ին Վաշինգտոնը տեղակայեց Իսրայելում մեկ ՌԼԿ և այժմ դիտարկում է Պարսից ծոցի երկրներից մեկում ևս մեկ նման կայան տեղակայելու հնարավորությունը: