2 օգոստոսի 2010 - 13:53 AMT
Գնանկումը Հայաստանի սպառողական շուկայում 2010 թվականի հուլիսին կազմել է 0,8 տոկոս

2010թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

Ընդ որում, 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 108.9%, ոչ պարենային ապրանքներինը` 107.4%, ծառայությունների սակագներինը`106.3%, իսկ հունվար-հուլիսին 2009թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 107.4%, 105.6, 112.5 և 108.1%: