Գերմանիան հուսով է, որ Հայ-թուրքական արձանագրություններն, ի վերջո կվավերացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Ըստ նրա, դա կարևոր քայլ կդառնա Երևանի ու Անկարայի միջև առկա խնդիրների հաղթահարման համար: «Սահմանի բացումը կարևոր նշանակություն ունի և կարող է օգնել Հայաստանին դուրս գալ բարդ իրավիճակից»,-ասել է դիվանագետը:
Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին` Հանս Յոհան Շմիդտը հայտարարեց, որ Կիպրոսի խնդիրը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարայի ու Բրյուսելի միջև ընթացող բանակցությունների կարևոր մաս է կազմում: