4 օգոստոսի 2010 - 18:07 AMT
«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետ մատչելիության արագությունը Hi-Line ծառայության բաժանորդների համար

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ կրկնապատկվել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար: Կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է առանց որևէ հավելյալ վճարի:

“Մենք կրկնապատկել ենք Hi–Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների արագությունը` պահպանելով ծառայության նախկին արժեքը: Համոզված եմ, որ այս առաջարկը կնպաստի ոչ միայն ինտերնետ մատչման գնի հետագա նվազմանը, այլ նաև էապես կազդի երկրում ինտերնետի միջին արագության վրա”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար արագության ավելացումը կատարվում է ավտոմատ կերպով: Օրինակ` բեռնավորման առավելագույն արագությունը “Hi-Line Unlimited 1024 /256” սակագնային փաթեթի բաժանորդի մոտ այժմ հասնում է 2048 Կբ/վ-ի, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ: Այս ամենի հետ մեկտեղ, բաժանորդին պետք չէ վերակնքել պայմանագիրը: Փոփոխությունը գործում է նաև նոր բաժանորդների համար. նրանց նույնպես կտրամադրվի կրկնապատկված արագություն նախկին գնով, ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլո•իայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսա•ծով ապահովել ինտերնետ հասանելիություն: “ԱրմենՏել” ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: Այժմ այն հասանելի է Հայաստանի մարզերի 27 քաղաքում: