2010-ի հոկտեմբերի 2-3-ը Սիմֆերոպոլում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» 3-րդ միջազգային համաժողովը: Ինչպես հայտնել են կազմակերպիչները, համաժողովին կմասնակցեն ինչպես ուկրաինական, այնպես էլ արտասահմանյան հայագետներ: Համաժողովը կազմակերպվել է Ուկրաինայի Հայերի միությանն առընթեր Հայագիտության կենտրոնի կողմից, հաղորդում է Analitika.at.ua-ն: