Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետին: Բանակի գեներալ Իշիկ Քոշաները նշանակվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ բանակի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն` ցամաքային զորքերի հրամանատարի:
Երեկ երեկոյան երկրի պաշտպանության նախարարը և Թուրքիայի գլխավոր շտաբի գործող պետ բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը նախագահին վերոհիշյալ անձանց նշանակման մասին հրահանգ են ներկայացրել: Համաձայն հաստատված հրահանգի, բանակի գեներալ Հայրի Կիվրիկօղլուն նշանակվել է 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Նուսրեթ Թաշդելենը` Էգեյան բանակի հրամանատար, իսկ բանակի գեներալ Բիլղին Բալանլին` ռազմական ակադեմիաների հրամանատար, հաղորդում է TRT-Russian-ը: