Համահայկական երիտասարդական կենտրոնի և բազմաթիվ առաջարկների համաձայն, Հայաստանում «Ռոսհամագործակցության» Դաշնային գործակալության ներկայացուցչությունը կազմակերպում է միջոցների և ունեցվածքի հավաք Ռուսաստանում հրդեհներից տուժած ընտանիքների համար: Ինչպես հայտնում է Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը, աղետից տուժել են ՌԴ 17 սուբյեկտների բնակիչներ, անօթևան են մնացել 2 հազար ընտանիքներ: Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Մոսկվայի, Նիժեգորոդի, Վորոնեժի, Վլադիմիրի, Ռյազանի մարզերում, Մարի-Էլի և Մորդովայի հանրապետություններում:
Այդ առիթով Հայստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականը, Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են մարդասիրական ակցիային և նյութական օգնություն ցուցաբերել:
Որպես օգնություն ընդունվում են` հագուստ և կոշիկ բոլոր եղանակների համար, անձնական հիգիենայի պարագաներ, անկողնային սպիտակեղեն, կենցաղային տեխնիկա, խոհանոցային և տնտեսական ապրանքներ, խաղալիքներ, մանկական սնունդ, մակարոնեղեն, թեյ և այլն, ինչպես նաև դրամական միջոցներ:
Նվիրատվությունների ընդունումն իրականացվում է ամեն օր ժամը 10:00-18:00-ը Ռոսհամագործակցության ներկայացուցչության երևանյան գրասենյակում: