Երևանում 2010-ի հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենա երրորդ ամենամյա EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումը, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:
Ցուցահանդեսում կներկայանան ավելի քան 70 խոշորագույն ձեռնարկություններ Ռուսաստանի 30 տարածաշրջաններից:
Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուպ» կոնցեռնը, «Էքսպոմեդիա» Ցուցահանդեսային նախագծերի կենտրոնը (Հայաստան), Ռոսհամագործակցության Դաշնային գործակալությունը: Ցուցահանդեսը տեղի է ունենում ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո: