11 օգոստոսի 2010 - 15:43 AMT
Գևորգ Մինասյան. Այս տարվա աշնանը Հայաստան և Արցախ կայցելեն մի խումբ բելգիացի պատգամավորներ

Այս տարվա աշնանը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կայցելեն մի խումբ բելգիացի պատգամավորներ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Բելգիայի հայկական կազմակերպությունների միության» նախագահ Գևորգ Մինասյանը: Նրա խոսքով, այցը կապված կլինի Բելգիայի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցի դիտարկման հնարավորության հետ: «Հայ համայնքն այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատել և աշխատում է բելգիացի խորհրդարանականների հետ»,- ասել է Մինասյանը` ավելացնելով, որ այդ համատեքստում խորհրդարանականների այցը շատ կարևոր է: Ընդ որում, նա նշել է, որ հայ համայնքը բավական սերտ կապեր է պահպանում մի շարք բելգիացի պատգամավորների հետ: