12 օգոստոսի 2010 - 14:06 AMT
Հայաստանն Անկարայից պաշտոնական հրավեր չի ստացել

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ից Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին մասնակցելու համար պաշտոնական հրավեր չի ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Պատարագը եկեղեցում պետք է մատուցվեր սեպտեմբերի 12-ին` Սուրբ Խաչի տոնին: Սակայն Թուրքիայում հենց ամսի 12-ին նշանակված հանրաքվեի պատճառով պատարագը տեղափոխվել է սեպտեմբերի 19-ին: Վերջին անգամ Աղթամարում պատարագ է մատուցվել 1915 թվականին: