13 օգոստոսի 2010 - 17:02 AMT
Հոկտեմբերի 1-ից անդորրագրերի վրա նշվելու է էլեկտրաէներգիայի և գազի պառման մասին ողջ տեղեկատվությունը

Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի և գազի ամսական սպառման մասին ողջ տեղեկատվությունը կլինի վճարման անդորրագրերում: Այս մասին տեղի ունեցած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպություններին պարտավորեցրել է ամեն ամիս սպառողներին ներկայացնել նախորդ և ընթացիկ ամիսներին հաշվիչի ցուցմունքը, հաշվարկային ամիսը, հաշվիչի գումարը:

Կազմակերպության նախագահը հստակեցրել է, որ այսպիսի նորամուծությունների առիթը սպառողների բազմաթիվ բողոքներն են: Նրա կարծիքով, անդորրագրերի վրա ընթացիկ և նախորդ ցուցմունքների նշումը հնարավորություն կտա խուսափել բախումնային իրավիճակներից: