14 օգոստոսի 2010 - 11:44 AMT
Բակո Սահակյան. Գյուղի զարգացումը ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ և հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության, ոռոգման ցանցի զարգացման և ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:

Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է տեղում ցուցաբերվող նախաձեռնողականությունը՝ նշելով, որ դրա բացակայությունը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մեկը:

Նախագահին ուղեկցում էր գրող-հրապարակախոս Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: