ՌԴ կառավարության որոշման համաձայն «ՌԴ տարածքից գյուղատնտեսական ապրանքների որոշ տեսակների արտահանման վրա ժամանակավոր արգելք դնելու մասին», որը ստորագրել է վարչապետ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին, 2010-ի օգոստոսի 15-ից դեկտեմբերի 31-ը հաստատվել է ժամանակավոր արգելք ցորենի, գարու, եգիպտացորենի և այլ տեսակների արտահանման վրա:
Այս ճանապարհով կառավարությունը փորձում է կանխարգելել երկրում ներքին գների աճը:
Ընթացիկ տարում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է 60-65 մլն տոննա բերքահավաք 2009-ի 97 մլն տոննայի փոխարեն