Կարևոր է քննարկել բոլոր խնդիրները, լուծել դրանք խաղաղ պայմաններում, որպեսզի Կովկասը դառնա կայունության և համագործակցության տարածաշրջան: Այդ մասին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման մասին տեղեկատվությունը` կապված 2010-ի սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զինավարժությունների հետ: Նրա խոսքերով, դա կնպաստի առավել լայն տարածաշրջանային համագործակցության, սահմանների բացման, նոր ճանապարհներ կառուցելուն, առավել ակտիվ տնտեսական համագործակցության:
«Հուսով եմ, որ բոլոր խնդիրները լուծելուց հետո տարածշրջանում ավելի լայն հարթություն կստեղծվի համագործակցության համար: Այդ ժամանակ գոյություն ունեցող ճանապարհներին կավելանան նոր ճանապարհներ և երկաթուղիներ: Այս տարածաշրջանը շատ հրապուրիչ կդառնա, բոլոր ժողովուրդներն ավելի բարեկեցիկ կապրեն»,- ասել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է 1news.az-ը: