6 սեպտեմբերի 2001 - 23:51 AMT
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՀԱՄԱՐ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՄ
Մի քանի ուսանողական կազմակերպություն բողոքի ցույց անցկացրին այսօր Երեվանում` կառավարության տան մոտ, ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառման դեմ: Նրանց կարծիքով` վճարը կարող է դժվարացնել այլ քաղաքներից Երեւան ուսման եկող ուսանողների շփումը: «Յուրաքանչյուր ուսանող իրավունք ունի կապնվելու իր ծնողների հետ քաղաքում կամ նրա սահմաններից դուրս»,- վանկարկում էին ուսանողները: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, ցուցարարները սպառնում էին կոտրել կառավարության տան ապակիները, եթե այն չլուծի րոպեավճարի հարցը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: