Նախագահ Բակո Սահակյանի` օգոստոսի 18-ին ստորագրած հրամանագրով «Արցախ Ֆոնդ» /Լիբանանի Հանրապետություն/ կազմակերպությունը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: