6 սեպտեմբերի 2001 - 23:51 AMT
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ԻՐԱԿԱՆ Է
Արդեն ավելի քան 20 երկիր հայտ է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծում մասնակցելու համար: Ռուսատանի տրանսպորտի նախարարի տեղակալ Եվգենի Կազանցեւի խոսքերով` նախագծում նոր գործընկերների ներգրավումը «լիովին իրական է»: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես հետաքրքրվածություն է արտահայտել այդ նախագծում մասնակցելում: Հավանական մասնակիցների հայտերը կքննարկեն նախագծի երեք հիմնական մասնակիցների` Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի տրանսպորտի նախարարները, եւ ապա դրանք կվավերացվեն նրանց խորհրդարանների կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: