18 օգոստոսի 2010 - 16:23 AMT
Ստեփան Գրիգորյան. Ես ապշած եմ, որ մենք այդպես հեշտությամբ հրաժարվում ենք մասնակցել Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին

«Ես ապշած եմ, որ մենք այդպես հեշտությամբ հրաժարվում ենք մասնակցել Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ելնելով այդ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հայկական կողմի արձագանքներից` Գրիգորյանը նկատել է, որ ինքն արդեն սկսում է կասկածել, թե արդյոք հայերը Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը հայկական միջոցառում են համարում, թե ոչ: «Մենք պետք է այնտեղ լինենք ոչ միայն պատճառով, որ թուրքական կառավարությունը մեր ուղղությամբ որոշակի քայլեր է կատարում, այլ որովհետև այդ եկեղեցին մերն է»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Գրիգորյանը ողջունել է պատարագին մասնակցելու վերաբերյալ հայկական եկեղեցու ընդունած որոշումը: