19 օգոստոսի 2010 - 13:04 AMT
Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին

Նյու Յորք նահանգի կոնգրեսական Դեն Մաֆեյը հաստատել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին աջակցելը: Այդ մասին Ամերկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան գրասենյակի (ANCA-ER) ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մաֆեյը նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Դեն Մաֆեյին Հայոց ցեղասպանության 252 բանաձևին և Հայաստանին ու Ղարաբաղին օգնություն տրամադրելուն աջակցելու համար»,- հայտարարել է ANCA-ER անդամ Զարմ Թաֆթը: