19 օգոստոսի 2010 - 14:28 AMT
«Քախսին» ֆուտզալի Եվրոպայի գավաթի որակավորման փուլում խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը

«Քախսի» հայկական ակումբը Լիտվայում ընթացող (Հրազդան) ֆուտզալի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում անցկացրել է իր 3-րդ խաղը: Նրա մրցակիցն էր լիտվական «Նաուտարան»:

Հրազդանի ակումբը Արմեն Գյուլումբարյանի և Գագիկ Սիմոնյանը գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով և խմբում գրավեց 2-րդ տեղը:

Խմբի հաղթող դարձավ «Սպորտինգ Ֆինգելը», որն այդ խաղից առաջ արդեն ապահովել էր իրեն առաջին տեղը: