«Օգոստոսի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, որին անմիջապես` օգոստոսի 20-ից 22-ը, կհաջորդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի շրջանակներում մեր մայրաքաղաք են ժամանելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահներն՝ իրենց պատվիրակություններով։ Ելնելով այս իրադարձության պետական կարևոր նշանակությունից, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումները պատշաճ կազմակերպելու նպատակով, այդ օրերին Երևանում, բնականաբար, հնարավոր են քաղաքային տրանսպորտի երթևեկության և հանրային սպասարկման օբյեկտների գործունեության ժամանակավոր որոշակի սահմանափակումներ: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: