Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի հիմնական նպատակն է հարթել իրավիճակը, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը, հնարավոր է, Ադրբեջանին վաճառի C-300 զենիթային հրթիռային համալիրներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ընդ որում նա նշել է, որ պետք չէ ակնկալել, որ Մեդվեդևի այցը Հայաստան հայ-ռուսական հարաբերությունները որակապես նոր մակարդակ կտեղափոխի:
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելուն` Շաքարյանցն ասել է, որ դա անիմաստ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար: Նրա խոսքերով, ռուսական բազան ավելի շատ ռազմավարական, քան ռազմական օբյեկտ է: