6 սեպտեմբերի 2001 - 21:50 AMT
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՐԳԵԼԵԼ Է ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը արգելել ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառումը: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով` այն դեպքում, եթե «ԱրմենԹել»-ը պնդի սեպտեմբերի մեկից րոպեավճարի կիրառման վրա, կառավարությունը «խիստ միջոցներ կձեռնարկի»: Մանուկյանը հույս հայտնեց, որ ընկերության ղեկավարությունը այնուամենայնիվ կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կհամաձայնի կառավարության կողմից առաջարկվող փոխզիջումներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: