19 օգոստոսի 2010 - 19:38 AMT
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տիկնոջ հետ ժամանել է Երևան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տիկնոջ հետ պետական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Դմիտրի և Սվետլանա Մեդվեդևներին դիմավորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ:

Հանդիսավոր արարողությունից հետո, որի ընթացքում կատարվեցին երկու երկրների օրհներգերը, Դմիտրի Մեդվեդևն ու նրան ուղեկցող պաշտոնական անձինք մեկնեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Արձանագրության համաձայն Դմիտրի և Սվետլանա Մեդվեդևների պատվին Սերժ և Ռիտա Սարգսյանների անունից հանդիսավոր ճաշ կմատուցվի: