20 օգոստոսի 2010 - 12:45 AMT
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցնում է 36-րդ տեղը

Սինգապուրում անցկացվող պատանեկան օլիմպիական ամառային առաջին խաղերը հատել են հասարակածը: Մասնակից 205 երկրներից առայժմ 49-ին է հաջողվել մեդալ նվաճել: Լավագույն եռյակում են հաջորդաբար Չինաստանի `22 (13 ոսկե, 7 արծաթե, 2 բրոնզե ) մեդալ, Ռուսաստանի` 24 (11+9+4 ), Իտալիայի`13 ( 6+4+3) պատվիրակությունները: Հայաստանի օլիմպիականները 36-րդն են`3 մեդալ (1 արծաթե, 2 բրոնզե):

Այսօր մեր մարզիկների համար մրցումային գրաֆիկն ազատ է: Վաղը` օգոստոսի 21-ին իրենց ունակությունները կդրսևորեն թիավար Էդգար Բաբայանը (Հրազդան), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66կգ, Վանաձոր), վազորդուհի Դիանա Խուբեսերյանը (100մ վազք,Երևան) և բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը (60կգ, Երևան), հաղորդում է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը: