20 օգոստոսի 2010 - 14:59 AMT
Ռուսաստանը Հայաստանում նոր ատոմակայան կկառուցի

Երևանում ստորագրվել է Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության մասին Արձանագրություն: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Նոր էներգաբլոկի շինարարության համար կստեղծվի ռուս-հայկական ընկերություն:

Պայմանագիրը ստորագրվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, որը սկսվել է օգոստոսի 19-ին: