Ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը մինչև 2044 թվականը երկարացնելու մասին արձանագրությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև առանձնակի դաշնակցական հարաբերությունների հիմք է հանդիսանում: Այդ մասին Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված ավանդույթներն ամրապնդվում են նաև մեր օրերում: Հայաստանն ու Ռուսաստանը միասին ստեղծած կառույցների շրջանակներում համատեղ աշխատելու են Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանման համար: Դա անհրաժեշտ է Հայաստանին, դա անհրաժեշտ է մյուս երկրներին, անհրաժեշտ է Ռուսաստանին: Մենք միասին ենք պայքարելու այն սպառնալիքների դեմ, որոնք առկա են այսօր»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: