Վրաստանն իր երկրի տարածքով տարանցիկ բեռներ տեղափոխելիս ավտոճանապարհներից օգտվելու համար մտցրել է 200 լարի գումարի չափով (մոտավորապես`110 ԱՄՆ դոլար) հանգանակություն:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, հանգանականությունը տարածվում է ավտոտրանսպորտային բոլոր միջոցների վրա, բացի միկրոավտոբուսների, որոնք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումը կատարում է Վրաստանի մաքսատան վերահսկողության ներքո: Մուծումները կատարվում են բանկում, մինչև երկրի տարածքից դուրս գալը:
Ընդ որում, բեռնափոխադրողները հանգանակությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե բեռնափոխադրումները իրականացվում են նավահանգստից մինչև մոտակա մաքսային վերահսկողության գոտի` 10 կմ շառավղով, կամ հակառակ ուղղությամբ;
Վրաստանի տարածք մուտք գործելուց առաջ, հարկային ծառայության աշխատակիցը գրավոր նախազգուշացնում է վարորդին հանգանակությունը մուծելու մասին, և այն մասին, որ այն չմուծելու դեպքում նա տուգանվելու է: Այս հանգանակության ներմուծումը բացատրում են ճանապարհային ենթակառուցվածքները պատշաճ մակարդակով պահելու անհրաժեշտությամբ: