20 օգոստոսի 2010 - 18:15 AMT
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մարզական միջոցառումներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աջակցությամբ օգոստոսի 19-ից 20-ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մարզական միջոցառումներ:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կին և անչափահաս դատապարտյալները մրցում էին մինի ֆուտբոլ, վազք, հեռացատկ տեղից, վոլեյբոլ, սեղանի թենիս և բազկամարտ մարզաձևերում: Մասնակիցները ջանք չէին խնայում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու և մրցակցային տեղեր գրավելու համար:

Միջոցառման ավարտին հաղթողներին հանձնվեցին մրցանակներ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: