20 օգոստոսի 2010 - 18:50 AMT
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ մասնակից երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացեց ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում հենց Հայաստանում: Նա նաև հույս է հայտնել, որ գագաթաժողովի աշխատանքն արդյունավետ է լինելու: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին նշել է, որ գագաթաժողովի ընթացքում ոչ մի հայտարարություններ չեն կատարվելու, իսկ հանդիպումը նվիրված կլինի ՀԱՊԿ շրջանակներում Օպերատիվ արձագանքնման հավաքական ուժերի կազմավորմանն ու գործունեության ոլորտների քննարկմանը:

Գագաթաժողովի աշխատանքներին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից բացի մասնակցում են նաև Բելոռուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի նախագահները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: