20 օգոստոսի 2010 - 21:24 AMT
Մոսկվայում դեկտեմբերին տեղի կունենա ՀԱՊԿ գագաթաժողովը

Երևանում տեղի ունեցող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի առաջին նիստի ժամանակ կարծիքներ փոխանակվեցին լայնընդգրկուն հարցերի, մասնավորապես, Ղրղըստանում տիրող իրավիճակի և այդ հանրապետությանը ՀԱՊԿ հնարավոր օգնության վերաբերյալ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, քննարկվել են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության հարցեր, որոնք գագաթաժողովի մասնակիցների կարծիքով որակական նոր մակարդակ պետք է ձեռք բերեն:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, ասել է, որ մտքերի փոխանակությունն անցել է ըստ կանխավ ծրագրված սցենարի: «ՀԱՊԿ-ն իրական ուժ է, որը իրապես ազդեցություն է գործում ոչ միայն տարածաշրջանի իրադարձությունների վրա, այլև կազմակերպության ողջ տարածականության: Մենք ապագայի ծրագրեր ենք կազմել, որոնք մանրամասնորեն կքննարկվեն դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ հաջորդ նախագահը լինելու է Բելառուսը և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հաստատել է իր պատրաստակամությունը` ղեկավարելու կազմակերպությունը հաջորդ ժամանակաընթացքում», - ընդգծել է Դ. Մեդվեդևը: