21 օգոստոսի 2010 - 13:06 AMT
2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.4 տոկոսով

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.4 տոկոսով` կազմելով 434.5 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում հուլիսին հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.5 տոկոսով: Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3.3 տոկոսով: Բացի դրանից, ընթացիկ տարում հունվար-հուլիս ամիսներին մշակվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 16 տոկոսով` կազմելով 3789.9 կՎտ/ժ: Ընդ որում հուլիսին հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքը մեծացել է 6.7 տոկոսով: