Օգոստոսի 19-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել գերմանական օդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Գերմանիայի Քյոլն քաղաքից հայրենիք էր վերադառնում հայ խաղաղապահների առաջին հերթափոխը, որոնք իրենց առաքելությունն էին իրականացնում Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում:
2010-ի հունվարից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարությամբ ապահովում են Աֆղանստանի Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Ներկա պահին Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: