21 օգոստոսի 2010 - 14:39 AMT
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հանդիպել է Հրանտ Դինքի եղբոր հետ

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր նստավայր էր հրավիրել հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբորը` Խոսրովին: Հանդիպումը մոտավորապես մեկ ժամ է տևել, որից հետո Խոսրով Դինքը հայտարարել է, որ նրանք զրուցել են մի շատ կարևոր և հիվանդագին թեմայի շուրջ:

Խոսրով Դինքի խոսքերի համաձայն, Աբդուլահ Գյուլն ասել է, որ թուրք մտավորականության ներկայացուցչի սպանությունը որևէ արդարացում չունի: «Տեղի ունեցածը սովորական սպանություն չէ: Այն խստորեն ազդել է թուրք հասարակության վրա: Դինքը սպանվել է, քանի որ անվտանգության համապատասխան միջոցներ չեն կիրառվել: Ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի լսեմ գործի բոլոր մանրամասները», - ընդգծել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է Ermenihaber-ը: