22 օգոստոսի 2010 - 16:21 AMT
Իսրայելը 4 անօդաչու Heron ինքնաթիռ է վաճառել թուրքական բանակին

Չնայած իսրայելա-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամին, Իսրայելը 4 անօդաչու Heron ինքնաթիռ է վաճառել թուրքական բանակին:

Թուրքիան ընդամենը 10 անօդաչու ինքնաթիռ էր պատվիրել, որոնցից վեցը մատակարարվել էին մարտին` երկամյա ընդմիջումից հետո: Ներկա պահին իսրայելյան և թուրք սպաներն անօդաչու ինքնաթիռների փորձարկումներ են իրականացնում:

Անօդաչու Heron ինքնաթիռներից մեկը կարող է միաժամանակ հետևել վեց թիրախների: Ի լրացում հետախուզական տեղեկատվության հավաքածուին, անօդաչու ինքնաթիռները կարող են թիրախներ նշանակել կործանիչների, ուղղաթիռների և հրթիռների համար: Heron-ը կարող է օդում գտնվել 24 ժամ և տվյալներ փոխանցել մինչև 350 կմ հեռավորության վրա, հաղորդում է HAARETZ-ը: