22 օգոստոսի 2010 - 17:45 AMT
Վրաստանի ԱԳՆ. Մենք հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը

«Մինչև 2044 թվականը Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին Երևանի ու Մոսկվայի որոշումը երկու ինքնիշխան պետությունների իրավունքն է»,- հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

«Մեզ համար կարևորն այն է, որ Հայաստանը լիարժեք գիտակցում է և գիտակցել է Վրաստանի առնչությամբ Ռուսաստանից բխող սպառնալիքները, այդ թվում և տարածաշրջանային համատեքստում: Մեզ համար կարևոր է, որ այդ գիտակցությունը գոյություն ունի մեր հարևանի (Հայաստանի) մակարդակով, մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք և ոչ մի հիմքեր չունենք կասկածելու, որ Հայաստանը սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը»,- նշել է նա, հաղորդում է Civil.Ge-ն:

25-ից մինչև 49 տարի Գյումրիում (Հայաստան) 1995 թվականից տեղակայված ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարացնելու մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 20-ին Երևանում կայացած բանակցությունների արդյունքում: