Կիևում Ազգային կրոնների պետական կոմիտեի ղեկավարը հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի հետ:
Ինչպես Analitika.at.ua-ի թղթակցին է հաղորդել Գրիգորիս Բունիաթյանը, կողմերը քննարկել են պետական-կոնֆեսիոնալ հարաբերությունների վիճակն ու դրանց հետագա զարգացման ուղիներն Ուկրաինայում: Կարծիքների արգասաբեր փոխանակություն է կատարվել: