4 սեպտեմբերի 2001 - 22:42 AMT
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՊԵՏԲԱՆԿԻՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԿԻ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Շարունակվում են Հայաստանի կառավարության բանակցությունները Միջպետբանկի ղեկավարության հետ Հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքի ձեռք բերման վարկի ստացման վերաբերյալ: Կառավարությունն ակնկալում է Միջպետբանկից ստանալ վեց միլիոն դոլար, որից չորս միլիոնը կօգտագործվի Ռուսաստանի կողմից խոստացած վառելիքի կանխավճարի համար, իսկ երկու միլիոնը` կայանի պլանային-նախազգուշական վերանորոգման համար: Դա կլինի Միջպետբանկի կողմից տրամադրված երկրորդ վարկը Հայկական ատոմակայանի կարիքների ապահովման համար: Այս տարվա հուլիսին Միջպետբանկը պետության բյուջետային երաշխավորությամբ կայանին տրամադրել է չորս միլիոն դոլարի չափով վարկ, որը պետք է մարվի 5 տարվա ընթացքում` 9.9% տարեկան դրույքաչափով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: