24 օգոստոսի 2010 - 16:32 AMT
ՍԻՄ կուսակցությունը պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կայուն է: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքերի համաձայն, այն ուժերը, որոնք ուզում են խախտել պետության նորմալ գործունեությունը` ապազգային ուժեր են: «Մեր կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Մենք կարծում ենք, որ երկրում նորմալ քաղաքական գործընթացներ են իրականանում. գոյություն ունեն լուսանցքային քաղաքականություն վարողներ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության գլխավորությամբ ու ի դեմս ՀՅԴ-ի, ՍԻՄ-ի և մի քանի այլ կուսակցությունների առողջ ընդդիմությունը»,- ընդգծել է նա: