25 օգոստոսի 2010 - 13:19 AMT
Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերի գները նվազել են, հիմա դրանք արժեն 2000-6000 դրամ

Հայաստանի և Իռլանդիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղի տոմսերը գների փոփոխության պատճառով հանվել են վաճառքից, քանի որ հավաքականի երկրպագուները դժգոհ են եղել:

Նոր տոմսերը վաճառքի դուրս կգան օգոստոսի 28-ին:

Հայաստան-Իռլանդիա խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: