25 օգոստոսի 2010 - 13:54 AMT
Հայերը չպետք է մասնակցնեն Ախթամար կղզու թուրքական շոուին

«Այն ժամանակ, երբ Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն է վարում, իսկ հայկական ճարտարապետության հազարավոր նմուշներ ավերակների են վերածվել, հայերը չպետք է մասնակցեն Ախթամարի թուրքական շոուին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, պատարագի ժամանակ թուրքական կողմը ֆիլմ է նկարահանելու, որում «հայերը շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի կառավարությանը Սբ. Խաչի եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու հնարավորության համար»: «Որպես վանեցիների հետնորդ` ես անընդունելի եմ համարում մասնակցել այս գործողությանը, որի ժամանակ գմբեթին խաչ է դրվելու և մեկ օրից հանվելու»,- ասել է Սաֆրաստյանը: