25 օգոստոսի 2010 - 14:44 AMT
Թուրքիան ցանկանում է «ընկերաբար» կարգավորել Հրանտ Դինքի գործը

Թուրքիան ցանկանում է «ընկերաբար» կարգավորել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործը , որը հանձնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան նախատեսում է մի շարք միջոցներ ձեռնարկել «Դինքի գործը» միջազգային և ժամանակակից նորմերին համապատասխանեցնելու համար: «Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները կյանքի իրավունքի և խոսքի ազատության վերաբերյալ», ասել է Դավութօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն: