Օգոստոսի 25-ին Շարլ Ազմավուրին Կաննում հանձնվել է ռուսական արվեստի փառատոնի բարձրագույն պարգևը: Ֆրանսիական էստրադայի անվանի շանսոնյեն արժանացել է Պատվո նշանի «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման մեջ ունեցած մեծ ավանդի համար»: Հանդիսավոր արարողությունը կայացել է փառատոների և կոնգրեսների Կաննի պալատում «Ռուսական գիշերի» ժամանակ
Ռուսական արվեստի փառատոնը տեղի է ունենում Կաննում ՌԴ նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևայի հովանու ներքո: