Կառավարությունը օգոստոսի 26-ին տեղի ունեցած նիստում 96600.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որը նախատեսում է 2010թ. բացել յոթ դեսպանություն։
Դրանց ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են նոր դեսպանությունների ֆինանսավորման գերակշռող մասը։