Օգոստոսի 26-ի որոշմամբ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Կրեդիտանշտալտ ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն, «Բնակարանային կայուն շուկայի զարգացում» ծրագրի ապահովման և վարկի հետագա ստացման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել 20,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք։