27 օգոստոսի 2010 - 14:52 AMT
Զարուհի Պոստանջյան. Չի կարելի դատավորին մեծ իշխանություն տալ և նրան այդ իշխանությանն անհամապատասխան աշխատավարձ վճարել

Չի կարելի դատավորին մեծ իշխանություն տալ և նրան այդ իշխանությանն անհամապատասխան աշխատավարձ վճարել: Այդ մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձաժողովի նիստում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով, դա խանգարում է արդարադատությանը: «Կարծում եմ, որ պետական ծառայության անցած պաշտոնյաներից դատավորները պետք է ամենաբարձր աշխատավարձը ստանան»,- ասել է նա և հավելել, որ նման կերպ նա կախված չի լինի կաշառքից: Միաժամանակ նա նշել է, որ դատավորի պաշտոնը պետք է զբաղեցնեն երիտասարդները, որոնք արևմտյան չափանիշներին համապատասխան կրթություն են ստացել: