28 օգոստոսի 2010 - 10:56 AMT
Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: