31 օգոստոսի 2001 - 23:34 AMT
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՔՍՏԵՐԸ, ՈՐՈՆՔ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այսօր Մոսկվայում կայացան բանակցություններ հայ-ռուսաստանյան միջկառավարական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 14-16-ին Հայաստան կատարվելիք պաշտոնական այցի նախապատրաստման ընթացքը: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Իլյա Կլեբանովը, համաձայնեցվել են փաստաթղթերի տեքստերը, որոնք կստորագրեն երկու երկրների ղեկավարները Երեւանում: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել են նաեւ ռուսական դպրոցների եւ Սլավոնական համալսարանի գործունեություններին վերաբերող հարցեր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: