28 օգոստոսի 2010 - 16:15 AMT
McKinsey&Company.«Ժամանակն է, որ Հայաստանը ներկայացնենք ողջ աշխարհին»

Հայաստանի տնտեսության վրա, թեև, համաշխարհային ճգնաժամը խստորեն ազդել է, այնուամենայնիվ երկրում իրականացվում է մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծեր, որոնց արդյունքները նկատելի կլինեն մի քանի տարի անց: Օգոստոսի 28-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ՀՀ կառավարության մամլո կենտրոնում այսպիսի կարծիք է հայտնել բելգիական McKinsey&Company ընկերության գրասենյակի գործընկեր Պիեռ Գյուրջյանը: «Հայաստանը թաքնված մարգարիտ է, որի մասին աշխարհը պատկերացում չունի: Հիմա եկել է այն ողջ աշխարհին ներկայացնելու ժամանակը», - ասել է նա: