Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, որը հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում», հնգամյա պայմանագիր է ստորագրել Դոնեցկի մեկ այլ ակումբի` Ուկրաինայի գործող չեմպիոն «Շախտյորի» հետ:
21-ամյա ֆուտբոլիստի համար «Շախտյորը» վճարել է 7,5 մլն դոլար: Պաշտոնապես տրանսֆերի մասին կհայտարարվի օգոստոսի 30-ին:
Երևանի «Փյունիկի» սանը տեղափոխվել էր «Մետալուրգ» անցյալ տարվա աշնանը և այդ ընթացքում դարձել ակումբի առաջնորդը: Վերջերս 21-ամյա ֆուտբոլիստը դարձել էր թիմի ավագը: